User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Սառցե աշտարակ Հարբին քաղաքում

Չինական Հարբին քաղաքում Սառույցի ու ձյան ամենամյա փառատոնի շրջանակներում շինարարները «կառուցում» են հսկայական սառցե աշտարակ, որն ունի 26 մ բարձրություն, ինչը հավասար է 20-հարկանի շենքի։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամբողջությամբ սառույցից պատրաստված շենքը կառուցվում է ռուս-չինական սահմանի մոտ, և այն տեսնելու են արդեն եկել հազարավոր զբոսաշրջիկներ։

Դիտելով ներկայացված լուսանկարները՝ կարելի է տեսնել, որ շինարարները սառցե խորանարդներն իրար վրա են դնում ու դրանք ամրացնելու համար պարզապես ջուր լցնում։

Սակայն բացի այս դղյակից ստեղծվում են նաև այլ սառցե ու ձյունե քանդակներ, որոնց վրա աշխատում է 10.000 մարդ։