User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Իմացեք, թե որ երկրներում չպետք է ծխախոտ օգտագործել...

1.Սինգապուր. Սինգապուրում օրենքով արգելված է ծխել հասարակական վայրերում : Օրինախախտներին տուգանում են բավականին խոշոր գումարով` 200-1000 դոլարով:

2.Ֆինլանդիա. 2010 թվականի հոկտեմբերի 1-ից Ֆինլանդիան դարձավ աշխարհի հակածխախոտային ամենախիստ օրենքի հայրենիքը: Համաձայն ուժի մեջ մտած օրենքի` ծխող անչափահասին Ֆինլանդիայում բանտ է սպառնում, իսկ նրա ծնողներին` խոշոր տուգանք:

3.Թաիլանդ. 2007 թվականից Թաիլանդում արգելված է ծխել հասարակական վայրերում: Տուգանքը 2000-20.000 թաիլանդական դրամ: Բացի դա, խանութներում ծխախոտը չի դրվում բաց վաճառքի: Վաճառասեղաններին ավելի հաճախ կարելի է տեսնել «Ծխախոտը վաճառվում է այստեղ» , քան տեսնել հենց ապրանքը: Դիմեք վաճառողին և ստացեք ապրանքը գաղտնի:

4.Իսպանիա. Ծխելն արգելող օրենքի առաջին քայլերն արվել են 2005 թվականին: 2010 թվականից ծխելու համար պատժամիջոցներն ավելի խստացան, և հիմա ծխողներին սպառնում է մինչև 1000 եվրո տուգանք: Բայց այդուհանդերձ Իսպանիայում խնդիր չկա փողոցում ծխելու հետ կապված:

5. Կանադա. Կանադայում օրենքով արգելված է ծխել պետական հաստատություններում, օդանավակայաներում, երկաթուղային կայարաններում: Ծխողները ստիպված կլինեն վճարել մինչև 250 դոլար տուգանք: