User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Չինական Մեծ Պատը կանգնած է կործանման եզրին

Չինական Մեծ Պատը կանգուն է մնացել 2200 տարի, բայց հիմա այն կանգնած է ոչնչացման եզրին և դրանում մեղավոր են մարդիկ` տեղացի չինացի ֆերմերները: Պատի գրեթե երկու երրորդը ներկայումս խարխլված է կամ քանդված. հայտարարել են Չինական Մեծ Պատի համայնքի ներկայացուցիչները:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ տեղացի ֆերմերները ճանապարհների, տների և այլնի շինարարական աշխատանքներ կատարելու համար պատից օգտագործում են նյութեր: Իսկ պատի որոշ հատվածներ խիստ վնասվել են վանդալների կողմից: Մինգ դինաստիայի օրոք կառուցված պատը պաշտպանող օրենքը ընդունվել է 2006 թվականին, բայց գյուղական համայնքներում այն չի գործում ինչպես որ պետք է: