User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Վալենսիան Իսպանիայի երրորդ քաղաքն է ըստ բնակչության թվի: Համարվում է համանուն ինքնավար մարզի մայրաքաղաքը: 

Քաղաքը հիմնել են հռոմեացիները մ․թ․ա 138թ.։ Վալենսիա անվանումը գալիս է լատինական բառից, ինչը նշանակում է «խիզախություն»։ Նախկինում այդտեղ կարթագենցիների և հույների բնակատեղիներ էին։ Պատմական քաղաքը եղել է տեքստիլ արդյունաբերության և առևտրի կենտրոն։ Ներկայումս Վալենսիայի արվարձաններում տեղակայված են բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպիսին է Ֆորդի գործարանը։ Վալենսիայի նավահանգիստը համարվում է Իսպանիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը:

Վալենիսան համարվում է արագ զարգացող ժամանակակից քաղաք, սակայն այն ունի հարուստ պատմություն և ավանդույթներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Այն հայտնի է իր ընդարձակ մաքուր լողափեր: Հայտնի են Կոստա Բլանկան («սպիտակ լողափ») և Կոստա դել Ազախարը: Կոստա Բլանկան ունի մաքուր մանր ավազոտ լողափ, ինչը գրավում է բազմաթիվ հանգստացողների: Բացի այդ, այստեղ զարգացած է էկո, սպորտային և էքսկուրսիոն զբոսաշրջությունը: Կոստա դել Ազախարը գրավում է հանգիստը քաղաքային աղմկից հեռու նախընտրող զբոսաշրջիկներին: Այստեղ կան նաև մի շարք պատմական տեսարժան վայրեր:

Վալենսիայի պատմական կենտրոնում է գտնվում Սբ. Մարիամ Աստվածածնի հրապարակը: Հայտնի տեսարժան վայրերից են Սերրանոս աշտարակները, Քաղաքային խորհրդի հրապարակը, Սբ. Մարիամ Աստվածածին բազիլիկը, Լա Լոնխա մետաքսի շուկան, Վալենսիայի տաճարը, Գուլիվերի հսկայական արձանը Թուրիա այգում: Այստեղ կան հրաշալի այգիներ` Խարդինես դե Վիվերա, Ալմեդա, Խարդինես դե Մոնֆորտե, նաև «Ալբուֆերա» ազգային պարկը: Քաղաքի հայտնի վայրերից մեկը Մշակույթի և գիտության քաղաքն է: Այն մշակութային և ժամանցային համալիր է օպերային թատրոնով, պլանետարիումով և օվկիանոսագիտական կենտրոնով:

Վալենսիայում անցկացվում են տարբեր փառատոններ և տոնական շքերթներ: Մարտի 1-19 նշվում է «Ֆալյասը», որը «Կրակի և ուրախության» տոն է` հրավառություններով և երաժշտական շքերթներով: Հոկտեմբերի 9-ին Վալենսիայի Ազգային օրն է և միաժամանակ տեղական «սիրահարների տոնը»: Հուլիսին անցկացվում է ծաղիկների փառատոն: