User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Այց դեպի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

1948 թ. փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով աշխատավորների, դեպուտատների Էջմիածնի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն որոշեց այդ տունը վերածել Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի։

Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով։ Այն 1.5 հարկանի 215 քմ համեստ մի շինություն է՝ բաղկացած չորս մասնասենյակից, միջանցքից և խոհանոցից, ունի ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել ենԱրարատյան դաշտի բարիքները։

Մյուս երկուսում ցուցադրված են գրողի գրական-հասարակական, մանկավարժական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, երկերի հրատարակություններ, կյանքին ու գործին նվիրված ուսումնասիրություններ, լուսանկարներ, իրեր։ Տանը կից պարտեզում կանգնեցված է գրողի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան

1978 թ. թանգարանը մասնակի վերանորոգվել է, իսկ 2011 թ. լիովին հիմնանորոգվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից։