User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Բուրջ Խալիֆա աշտարակը դարձել է 2013 թվականին Էմիրությունների գլխավոր տեսարժան վայրը:

Այս աշտարակի դիտահրապարակ է այցելել 1.87 միլիոն զբոսաշրջիկ, որը 13 %-ով ավելին է 2012 թվականի ցուցանիշից, երբ Բուրջ Խալիֆայի 124-րդ հարկում եղել է 1.66 միլիոն զբոսաշրջիկ: Գերմանիան վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը. Էմիրություններ այցելող զբոսաշրջիկների 23 %-ը գերմանացիներ են:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան՝ 15%, որին հետևում են Հնդկաստանը և Ռուսաստանը` հավասարապես  11%, ԱՄՆ-ն՝ 10%, Սաուդյան Արաբիան՝ 7%, Ավստրալիան, Իտալիան, Չինաստանը` 5-ական տոկոս, Ֆրանսիան և Նիդեռլանդները՝ 4-ական տոկոս: