«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է:
Ազգային պարկը գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1000- 2200 մ բարձրությունների սահմաններում: