User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Եթե պատրաստվում եք Ձեր առաջին ճամփորդությանը Հայաստան, ապա այս տուր փաթեթը ձեզ համար է:

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

14:00 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: 15:30 Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան Մատենադարան: 16:30 Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Սասունցի Դավթի արձանի և Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարան, Օպերային թատրոն: 19:00 Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում: 21:00 Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: 23:00 Վերադարձ հյուրանոց:
Օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում Սուրբ Էջմիածին, որը Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Քաղաքը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մենք կայցելենք 4-րդ դարում կառուցված Էջմիածինի Մայր Տաճարը, Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ 14:00 Բացօթյա ճաշ «Վան» ռեստորանի ծիրանի այգում: 16:00 Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում: