User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 
(5 / 3)

Հայաստանը հայտնի է իր գինեգործական ավանդույթներով, որոնք պահպանվել են մինչ օրս:

Հայաստանը համարվում է գինու բնօրրաններից մեկը, ինչն ապացուցում է 2008 թ.-ին Արենի գյուղի տարածքում գտնված գինու հնձանը, որն ունի ավելի քան 6000 տարվա հնություն: Հնձանի կավե ավազանները շրջապատված էին կուժերով, կարասներով ու սերմերի մնացորդներով: 19-20-րդ դարում կատարված պեղումները հաստատեցին, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը ուներ զարգացած գինեգործություն:

Այս 7-օրյա տուրի նպատակն է զբոսաշրջիկներին ծանոթացնել գինիների ստեղծման պատմությանը, գինիների տեսակներին, ինչպես նաև տալ խաղողի այգիների և գինու ստեղծման վերաբերյալ տեղեկատվություն: Նրանք կմասնակցեն գինու համտեսների Հայաստանի տարբեր գինու գործարաններում: Տուրը ներառում է նաև այցելություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: 

Օր 1

02:45- Ժամանում Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան: Դիմավորում, տեղափոխում հյուրանոց: Գիշերակաց:

Օր 2

09:30- Նախաճաշ հյուրանոցում: 10:30 – Սիթի տուր Երևան քաղաքում: Զբոսաշրջիկները կայցելեն Մատենադարան` հին ձեռագրերի թանգարան, այնուհետև ոտքով կքայլեն դեպի Կասկադ համալիր: Շրջելուց հետո ոտքով կգնան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Այդտեղից կքայլեն դեպի Հյուսիսային պողոտա, որն իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը: Քայլելով զբոսաշրջիկները կհասնեն Հանրապետության հրապարակ և կայցելեն Հայաստանի պատմության թանգարան:13:30- Լանչ: 14:00- Այցելություն Էրեբունի թանգարան և ամրոց, որը գտնվում է Արին Բերդ բլրի վրա:16:30- այցելություն Արարատ գինու և կոնյակի գործարան: 18:00- Վերադարձ հյուրանոց, ընթրիք, հանգիստ:

Օր 3 09:30– Նախաճաշ հյուրանոցում: 11:00- Այցելություն Էջմիածնի Մայր տաճար, որտեղ զբոսաշրջիկները էքսկուրսիա կունենան եկեղեցու թանգարանում: Այցելություն Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ: 13:30- Այցելություն Գոլդեն Գրեյփ ԱրմԱս գինու-կոնյակի գործարան Կոշ գյուղում: 15:30- Վերադարձ Երևան: Վերադարձի ճանապարհին կտեսնեն վաղ միջնադարյան շրջանի գլուխգործոց համարվող Զվարթնոցի տաճարի ավերակները: 19:00 – Ընթրիք ռեստորանում: Կհամտեսեն ազգային խոհանոցի ուտեստներ:Հանգիստ
Օր 4 09:30– Նախաճաշ հյուրանոցում: 11:00 - Այցելություն Խոր Վիրապ: 12:00- Այցելություն Նորավանք, որը գտնվում է Արփա գետի կիրճում: 12:30 – Մեկնում Արենի: Այցելություն Արենի գինու գործարան, որը հայտնի է գինիների իր լավագույն տեսակներով: : Այցելում են նաև Արենի գյուղի քարանձավի տարածքում գտնված 6000 տարվա հնություն ունեցող գինու հնձան: 14:30- Վերադարձ Երևան: 19:00 – Ընթրիք հյուրանոցում: Հանգիստ:
Օր 5  09:30– Նախաճաշ հյուրանոցում: 11:00 – Մեկնում Գեղարդավանք: 12:00 – Այցելություն Գառնու հեթանոսական տաճար: 12:30 – Մեկնում Սևանավանք, լանչ Սեւանի ափին: 14:00 – մեկնում Դիլիջան: Զբոսանք քաղաքում: Այցելություն քաղաքի կենտրոնական մասում պահպանված 20-րդ դարի սկզբին կառուցված և ազգագրական արժեք ունեցող տներ, որոնք կազմում են փոքր հին թաղամաս: Այցելություն Գոշավանք եւ Հաղարծին անական համալիր: Դիլիջան ազգային պարկ, Պարզ լիճ: Հանգիստ: Գիշերակաց: 
Օր 6 09:30– Նախաճաշ հյուրանոցում: 11:00 – Մեկնում Հաղպատի եւ Սանահինի վանք: 13:00 – Մեկնում Վանաձոր, լանչ, զբոսանք քաղաքում: 15:00 – Մեկնում Երևան: 19:00 - Ընթրիք հյուրանոցում: Հանգիստ:
Օր 7 09:30– Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան: