User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Ախ այս իսպանացիները...

1.Իսպանիայի հիմնը չունի բառեր:

2. Եվրոպական երկրների շարքում Իսպանիան ռեկորդակիր է՝ բարերի, ռեստորանների և գիշերային ակումբների քանակով:

3. Իրեն հարգող իսպանացին երբեք տանը չի նախաճաշում. նա այնպայման այցելում է մոտակա սրճարան, որտեղ նախաճաշելու հետ մեկտեղ ՝ թերթ է կարդում:

4.Իսպանացի հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը մինչև 20 տարեկանը Ռեալ Մադրիիդի ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել: Սակայն լուրջ ավտովթարը նրան պարալիզացրեց 2 տարով և քանի որ նա միայն ձեռքերն էր կարողանում շարժել, այդ ամբողջ ընթացքում նա կիթառ էր նվագում:

5.Իսպանացիների մեծամասնությունը կրում է 2 ազգանուն՝ հոր և մոր: