User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Իսկ Դուք գիտեք, թե որ երկիրն է Ձերը...

 • Խոյերին խորհուրդ է տրվում պարտադիր այցելել Գերմանիա և Ավստրիա: Վատ չէր լինի նաև ճանապարհորդել դեպի Բիրմա: Խոյերն ակտիվության ու շարժման մեջ գտնվելու կարիք ունեն: Ճանապարհորդությունը կարող է լինել կարճ, բայց հագեցած:

• Ցուլերին ավելի շատ համապատասխանում են ոչ շտապ ու հանգիստ, տվյալ երկրի կամ քաղաքի յուրահատկությունների ճանաչողական ճանապարհորդությունները: Այդ առումով Ցուլի համար ճանապարհորդելու իդեալական երկրներ են Շվեյցարիան` իր հանդարտ կենսակերպով, կայունությամբ ու հարմարավետությամբ: Քանի որ Ցուլերը շատ են սիրում համեղ ուտել, ուստի նրանց հարմար հաջորդ երկրներն են Հունաստանը, Վենգրիան և Ուկրաինան, որտեղ հիանալի կերակրում են: Իսկ որպես լողափնյա երկիր Ցուլերին շատ հարմար է Թաիթին:

• Երկվորյակների համար հիանալի հանգստի երկիր է Ամերիկան: Նրանք բազմազանություն են սիրում, և դա հենց այն է, ինչ Ամերիկան լիովին կարող է տալ: Այցելեք նաև Լեհաստան և Թուրքիա, որտեղ զարգացած է առևտուրը: Այստեղ կարելի է համատեղել հաճելին և օգտակարը. կոկտեյլ խմել և գործնական պայմանավորվածության գալ: Երկվորյակները վառ տպավորությունների կարիք ունեն, ուստի խորհուրդ է տրվում շատ ճանապարհորդել:

• Թանկագին Խեցգետիններ, շտապ ուղևորություն վերցրեք դեպի Հնդկաստան` փղերի երկիր: Դուք կզարմանաք, թե որքան մոտ ու հարազատ ձեզ կթվա այդ անծանոթ երկիրը: Երբ հնարավորություն լինի, այցելեք նաև Աֆրիկա, նայեք տեղաբնակների պարերին: Դուք էկզոտիկայի կարիք ունեք: Դուք կատարյալ հանգիստ կվայելեք Նեպալում, Զիմբաբվեում կամ Կորալյան կղզիներում:

• Առյուծները պետք է մեկնեն ուղիղ Իսպանիա տեսնելու խիզախ ցլամարտիկներին և թագավորական պալատները: Ձեր հետաքրքրասեր միտքը նոր բացահայտումներ կանի ծագող արևի երկրում` Ճապոնիայում: Եթե տանջում են հիշողությունները, ձեզ անհրաժեշտ է մեկնել Վիեննա (Ավստրիա) ներկա լինելու սիրո ամենամյա շքերթին: Կորսիկա կղզին (Իտալիա) ևս ձեզ համար է. այստեղ կվայելեք կատարյալ հանգիստ, կկազդուրվեք ու կակտիվանաք: Առյուծները սիրում են տարբեր զվարճանքներ, ինչպես նաև խաղադրույքներ կատարել խաղատանը, իսկ դա նշանակում է, որ Լաս-Վեգասը հենց ձեր քաղաքն է:

• Կույսերը շատ աշխատասեր են և նրանց հանգիստ է անհրաժեշտ ծանրաբեռնված աշխատանքից հետո: Կույսերը հաճախ են բուժման կարիք զգում, ուստի մեկնեք առողջարանային քաղաքներ, ինչպիսիք են Բորժոմին, Մինվոդին, Կիսլովոդսկը ընդունելու ցեխի լոգանքներ: Կույսերի հանգստի համար հիանալի վայր է նաև Մեռյալ ծովը:

• Նրբաճաշակ Կշեռքներն իրենց հանգիստը կարող են վայելել Վենետիկում և «Մառախլապատ Ալբիոնում»` Անգլիայում: Սեր փնտրող Կշեռքների արական սեռի ներկայացուցիչների համար կատարյալ հանգստի տարբերակ է Վենեսուելան: Կշեռքները սիրում են շքեղություն, ուստի նրանք պետք է հանգստանան գեղեցիկ, նրբաճաշակ ու քանկարժեք հյուրանոցներում: Ամռան վերջին այցելեք Փարիզ` համաշխարհային նորաձևության կենտրոն: Այստեղ դուք կստանաք աննկարագրելի տպավորություններ:

• Կարիճներին ամենաքիչը հետաքրքրում են ժամանցային ուղևորությունները: Նրանք շատ են ճանապարհորդում, բայց չեն սիրում ուղղակի հանգստանալ: Նրանք սիրում են կարճատև գործնական ուղևորություններ: Կարիճները նախընտրում են նպատակաուղղված ճանապարհորդությունները: Եթե նրանք մեկնում են Մարոկկո կամ Վրաստան, ապա հատուկ նարինջ ուտելու կամ գինի խմելու համար: Եթե ընտրում են Թունիսը, ապա հատուկ Միջերկրական ծովում լողալու և Սահարա անապատում ուղտի վրա նստած շրջելու համար: Մեքսիկայում նրանք խմում են տեկիլա, իսկ Իսլանդիայում` օղի: Այցելեք ակտիվ հրաբուխներ, փորձության ենթարկեք ձեր ճակատագիրը տաք գեյզերներում, իջեք մռայլ զնդաններ, դուրս եկեք առօրյա ձանձարալի կյանքից:

• Աղեղնավորը ճանապարհորդի իրական նշանն է: Այնպիսի երկիր չկա, որ չհամապատասխանի արկածներ ու տպավորություններ փնտրող Աղեղնավորին: Շուրջերկրյա ճանապարհորդությունն իսկական երջանկություն է նրանց համար: Արժե գնալ Պորտուգալիա և Ավստրալիա: Բացահայտեք ձեզ համար Կոլումբիան, Ռումինիան և Մոնղոլիան: Թռչեք օդապարիկով, գնացեք Բրազիլիա`սուրճի և ֆուտբոլի երկիր, մասնակցելու դիմակահանդեսին: Բացահայտեք ձեզ համար Ռիո դե Ժանեյրոն: Փորձեք որքան հնարավոր է շատ տպավորություններ ստանալ:

• Այծեղջյուրները սիրում են բարձր սարեր ունեցող երկրներ, ինչպիսիք են Տիբեթը, եվրոպական այնպիսի երկրներ, որոնցով անցնում են Ալպերը: Հիանալի տարբերակ է Նորվեգիան, Դանիան, Ֆրանց Յոզեֆի երկիրը, Կանադան` հատկապես Բրիտանական Կոլումբիա նահանգում գտնվող Վանկուվեր քաղաքը, Չինաստանը: Բաց մի թողեք հնարավորությունը դահուկենրով սահել և զգալ քամու սուլոցն ականջներում` սարից մեծ արագությամբ իջնելիս: Հարմար են նաև Մերձբալթյան երկրները` հատկապես Էստոնիան` իր համեստ ու թախծոտ գեղեցկությամբ:

• Ջրհոսներին ավելի համապատասխան է Ռուսաստանը` Պետերբուրգը` իր սպիտակ գիշերներով, և Կանադան` իր ողջ տարածքով: Նրանց բնույթին մոտ են մեծ տարածքներն ու տվյալ երկրի բնակիչների անկախ էությունը: Նրանց գրավում են նաև Արգենտինան և Չիլին, ինչպես նաև Նոր Գվինեան, Կուբան և Լյուքսեմբուրգը:

• Ձկներին համապատասխանում են Ֆինլանդիան, Ֆիլիպինները, Ցեյլոն կղզին և Սարդինիան: Եթե ձեզ գրավում է գեղեցկությունը, նրբաճաշակությունն ու բարձրակարգ խմիչքները, այցելեք Ֆրանսիայի Բորդո կամ Կոնյակ քաղաքները: Ձեր բնույթին շատ մոտ են Բուլղարիան, Իսրայելը, Հայաստանը: Երազում եք վառ տպավորությունների մասին, մեկնեք ռոմանտիկ ծովային ճանապարհորդության դեպի Կիպրոս: Լողացեք այնտեղ, ուր մղում է ալիքը: