User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում:

Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են<>,<>,<>շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր:

Փարիզի կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները:

Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է: Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է<>, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: