User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

Ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ:

1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:

Թանգարանն ստեղծվել է 1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր: