Համար մեկ տուրիստական գործակալությունը հանդիսանում է № 1 Գրուպի մի մասը, որը հանրապետությունում ծառայությունների մատուցման ոլորտում Առաջին խոշոր միավորումն է:

Համար մեկ տուրիստական գործակալությունը առաջարկում է բազմաթիվ ծառայություններ՝ հյուրանոցների առցանց ամրագրում, զբոսաշրջային փաթեթներ, բնակարանների և ավտոմեքենաների վարձակալություն, էքսկուրսինաներ, բժշկական տուրիզմ, ավիատոմսեր և ավտոբուսի տոմսեր:

Իրականացնում ենք նաև վիզաների փաստաթղթերի ձևակերպում, օժանդակություն և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն:

Մեր մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստման տարբեր դասընթացներ, այցելություններ տարբեր հյուրանոցներ՝ թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս, որի հիման վրա մշակվում և Ձեր ընտրությանն ենք ներկայացնում անընդհատ թարմացվող զբոսաշրջային տուր փաթեթներ:

Այսպիսով՝

Անհատական մոտեցում հաճախորդներին

Կատարելության ձգտում. Մեզ համար մեր հաճախորդների ցանկությունները առաջնային են, և մենք ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր մակարդակ:

Հուսալիություն. Մենք աշխատում ենք տուրիստական շուկայում առաջատար ապրանքներ և ծառայություններ մատուցող հուսալի և վստահելի գործընկերի հետ:

Ազնվություն և անմիջականություն. Այս հատկությունները մեզ թույլ են տալիս մեր հաճախորդների հետ հաստատել առավել երկարատև և փոխշահավետ հարաբերություններ:

Այսպիսով, մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Արտագնա և ներգնա տուրիզմ
  • Ավիատոմսերի վաճառք
  • Հյուրանոցների օնլայն ամրագրում
  • Վիզաների փաստաթղթերի ձևակերպում
  • Բժշկական ապահովագրություն
  • Բժշկական տուրիզմ
  • Մեքենաների վարձույթ