User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
(0 / 0)

ՀՀ քաղաքացիներին Իսպանիա մեկնելու համար անհրաժեշտ է Շենգենյան վիզա:

Իսպանիա կարելի է հասնել ինքնաթիռով, բարձր զբոսաշրջային սեզոնին լինում են չարտերային թռիչքներ դեպի խոշոր հանգստավայրեր: Երկրի ներսում զարգացած է օդային հաղորդակցությունը: Իսպանիայի գրեթե բոլոր մեծ քաղաքներում գործում են օդանավակայաններ: Զարգացած են երկաթուղային տրանսպորտը և միջքաղաքային ավտոբուսային ցանցը: Հասարակական տրանսպորտից երկրում գործում են ավտոբուսներ, մետրո, նաև կարելի է օգտվել տաքսիներից: Երկրում կա մեքենա վարձելու հնարավորություն, սակայն պետք է լինել զգույշ և ուշադիր: Նախապես պետք է ծանոթանալ ճանապարհներին, քանի որ կան նաև վճարովի ճանապարհներ: Մեքենան վարձելիս նախքան վարելը նկարեք այն բոլոր կողմերից, որպեսզի մեքենան վերադարձնելիս խնդիրներ չառաջանան: 

Իսպանիայում պետք է զգույշ լինել գրպանահատներից և մանր գողերից: Խորհուրդ է տրվում ունենալ բոլոր կարևոր փաստաթղթերի կրկնօրինակները, իսկ բնօրինակները պետք է պահել ապահով վայրում: Փաստաթղթերի կորստի դեպքում պետք է անմիջապես դիմել ոստիկանություն: 

Գրեթե բոլոր հաստատությունները, բացի սուպերմարկետներից և որոշ խանութներից, 13:30-14:00-ից մինչև 16:30-17:00 փակվում են ճաշի ընդմիջման` սիեստայի, իսկ կիրակի օրը շատ քիչ խանութներ են բաց լինում: 

Իսպանիա մեկնելու ամենահարմար ժամանակահատվածը մայիս, հունիս և սեպտեմբեր ամիսներն են, երկրի հարավային շրջանի համար նաև ապրիլը և հոկտեմբերը: Այս ամիսներին լավ եղանակ է, և կարելի է խուսափել զբոսաշրջիկների մեծ հոսքից: